Նոյեմբերի 28-ին և 29-ին Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։ Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝ Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։ Դահլիճում ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, մարզային և համանքային պաշտոնական այրեր, ինչպես նաև մշակութային գործիչներ հանրապետության տարբեր քաղաքներից։ Հանդիսատեսը բուռն ծափողջույններով դիմավորեց ստեղծագործական կազմին՝ բարձր գնահատելով…
Կարդալ ավելինՄշակույթ
Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է “Հիշում եմ քո ձայնը” ֆիլմը
Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է “Հիշում եմ քո ձայնը” ֆիլմը։ Այն 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24 ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետեև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ Սոնարիա Ֆերնանդեսի նախաձեռնությամբ։ Ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանի խոսքով, երկու ցուցադրություններին էլ ներկաների ճնշող մեծամասնությունը բրազիլացիներ են եղել և ցուցադրություններին…
Կարդալ ավելինԱսիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն
Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին: Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստակամ է զարգացնելու…
Կարդալ ավելինՀինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար
Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները: Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ կորոշվի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը։ Ստացված հայտերը SMS քվեարկության փուլից առաջ հանրությանը հասանելի դարձնելու և ծանոթացնելու նպատակով ներկայացվում են հայտերի փաթեթները։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026…
Կարդալ ավելին«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ձևավորում է տարածաշրջանային նոր մտածողություն. Ժաննա Անդրեասյան
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի բացման արարողությունը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Բացման արարողությանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ, ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային տարբեր կառույցներից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Ժաննա…
Կարդալ ավելինՆշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։ «Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։…
Կարդալ ավելինԿյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում անժամանակ կյանքից հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։ Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ արձանագրելով 36 հաղթանակ: Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։ Վանես Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել…
Կարդալ ավելինԿյանքից հեռացել է հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։ Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ…
Կարդալ ավելինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և գեղեցկությունը
Նոյեմբերի 24-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և գեղեցկությունը։ Դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան Մենակատար՝ Մարիաննա Կիրակոզովա (ջութակ, Վրաստան) «Վրացական գույներ» համերգը հայ հանդիսատեսին կներկայացնի վրաց կոմպոզիտորների հարուստ և արտահայտիչ երաժշտական աշխարհը։ Բաց մի թողեք այս յուրահատուկ երաժշտական ճանապարհորդությունը, որը միավորում է մշակույթները` երաժշտության համընդհանուր լեզվով։ Ծրագրում՝ • Օթար Թաթիշվիլի. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար • Վաժա Ազարաշվիլի. Նոկտյուրն ջութակի և նվագախմբի համար •…
Կարդալ ավելինԿին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է
Կին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է․ Նոյեմբերի 19 ը նշվում է կին ձեռներեցների միջազգային օրը․Այն համաշխարհային շարժում է, որին մասնակցում է ավելի քան 150 երկիր: Շարժման նպատակն է խրախուսել, աջակցել և տոնել այս օրն ամբողջ աշխարհում: «Գլխավոր կանայք», այսպես էր կոչվում օրեր առաջ «Էյ Էյ Դի Փրոջեքթ» PR Media մարքեթինգային ընկերության և Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման ՀԿ -ի այս տարվա մրցանակաբաշխության խորագիրը։ Գործարարության ոլորտում ակնառու հաջողությունների հասած, բիզնեսում իրենց որույն տեղը գտած և իրենց համարձակ…
Կարդալ ավելին







