Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը: Ներկայացվել են թանգարանների ոլորտում պետական քաղաքականությունը, իրականացված բարեփոխումները, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իրականացվող ծրագրերը…
Կարդալ ավելինՄշակույթ
Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը դատապարտում ենք.ԿԳՄՍ
Համապատասխան գերատեսչությունից progressarmenia.com-ին փոխանցում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին՝ նախարարությունը…
Կարդալ ավելինԳեղեցկություն կերտողը’ ամենայուրատիպ ակնդետն է…
Արդի բժշկությունը կամ ժամանակակից բժշկությունը ներառում է գիտական հիմքով զարգացած բժշկական գիտելիքներ, տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք կիրառվում են մարդկանց առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար։ Այն հիմնվում է բնական և կենսաբժշկական գիտությունների ձեռքբերումների վրա։ Գեղեցկության յուրատիպ միտումները օր օրի շարունակում են մուտք գործել կանանց ու աղջիկների աներևակայելի յուրատիպ աշխարհ։ 21֊րդ դարն էլ հիմնվելով վաղնջական ժամանակներից մուտք գործած կոսմետոլոգիական գաղտնիքների վրա շարունակում է հող հարթել դեպի կանացի հավերժ երիտասարդության դրսևորում։ Ժամանակակից կոսմետոլոգիան Հայաստանում ակտիվորեն…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: «Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, ապա անպայման հասնում եք արդյունքի: Վստահ եմ՝ ձեր կյանքի հետագա փուլերում շատ ավելի մեծ նպատակներ եք ունենալու և հաջողությունների…
Կարդալ ավելինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է
2025 թվականին մեծ շուքով նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, որը մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի նշանավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին…
Կարդալ ավելինՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու»…
Կարդալ ավելին«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում: Ծրագրին միացած ՀՀ 100-ից ավելի թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով թանգարանների…
Կարդալ ավելինԽ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում կկայանա Լալիկ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը
2025 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14.30-ին, Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում (Տիգրան Մեծի 17) կկայանա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդի կայի ամբիոնի երկարամյա նախկին վարիչ, ապա Լեզվաբանական հետազոտություն ների լաբորատորիայի նախկին վարիչ, քսաներեք անուն գրքերի և շուրջ երկու հարյուր հոդվածի հեղինակ Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչև XXIդ.) գրքի շնորհանդեսը։ Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի այս վերջին գիրքը հրատարակվել է հետմահու․․․ Լեզվաբանության պատմությունը…
Կարդալ ավելինՀայաստանը ներկայացնում է աշխարհին
Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու 2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հաջողությամբ անցկացվեց գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։ Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր»…
Կարդալ ավելինՄեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը
Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում անցկացվում է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը: Մայիսի 9-ից 11-ը, տարբեր երկրներից ժամանած 450 մարզիկ, իրենց ուժերն են չափում «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։ Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով: Մարզիկները մրցում են 35 քաշային կարգով: Այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է. ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից…
Կարդալ ավելին








