«Այսօր առավել քան երբևե մեր հայրենիքն ունի սփյուռքի և միասնության կարիքը»,- այդ մասին ասաց, վերջերս կայացած համաշխարհային համահայկական գագաթնաժողովին ,ՀՀ սփյուռքի հանձնակատար՝ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ: Գագաթնաժողովին ներկա էր նաև հայրենիքին տարիներ շարունակ բարեգործական աջակցություն և բազմաթիվ սոցիալական ծառայություններ մատուցած Հայ-Դանիական «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի հիմնադիր` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: ՀԿ հիմնադիր և փոխնախագահ տիկին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքերով՝ գագաթնաժողովի հրավերը հերթական անգամ դրական էր ընդունել և սիրով եկել էր Երևան, միջոցառմանը մասնակցելու համար:Այս և «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի ստեղծման շարժառիթների և նրա նպատակների…
Կարդալ ավելինՄշակույթ
Նախնական (արհեստագործական) մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է ատեստավորման համակարգ ներդնել
Փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելու ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ըստ փոխնախարարի՝ այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, ինչը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով:…
Կարդալ ավելին500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. Գնել Սանոսյան
ՀՀ կառավարությունը 2022 թվականի համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ. ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ունենք 500 կմ գերազանցող ցուցանիշ (510-520 կմ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա նաեւ նշել է. «Ասֆալտապատված ճանապարհների մասով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչև տարեվերջ հնարավոր…
Կարդալ ավելին«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ
2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներից շատերի համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան…
Կարդալ ավելինԱռկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետական բյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գեւորգ Պապոյան
2023 թ. բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 652 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 288 միլիարդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023 թ.՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: 548 միլիարդ դրամ են կազմում կապիտալ ծախսերը. 2023 թ. 1.5 տոկոսային կետով կգերազանցվի ընթացիկ տարվա ցուցանիշը: Պաշտպանության բնագավառի ծախսը 35 տոկոսով ավելի է 2022 թ. համեմատ, սոցիալական…
Կարդալ ավելինԱշխատանքային քննարկում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ
ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ: Պատգամավորը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը եւ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի եւ ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը,…
Կարդալ ավելինՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՎԻՆՈՒՄ(ֆոտոշարք)
Այսօր Արարատի մարզի Դվին գյուղում մեծ ու փոքր հավաքվել էին գյուղի բուժամբուլատորիայում, եվ սովորական օրը նշանավորվեց խինդ ու ժպիտով, 57 ընտանիքների և նրանց երեխաների համար: «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հերթական աջակցությունն է կազմակերպել Դվին գյուղի զրո և նրանից բարձր՝ հիսունյոթ սոցիալապես անապահով՝ ինչպես նաև բազմազավակ ընտանիքի երխաներին: Նրանց համար նվերներ էր պատրաստել ձմեռվան ընդառաջ տաք ու հարմարավետ բազմատեսակ հագուստեղեն: Գյուղացիները մեծ գոհունակությամբ ընդունեցին սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ : Հատկապես իր խորին շնորհակալությունը…
Կարդալ ավելինՏԿԵ նախարարը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հատկացումները. խորհրդարանի հանձնաժողովներում շարունակվում են պետբյուջեի նախնական քննարկումները
Նախարարության ծախսային մասով գալիք տարվա համար կհատկացվի 298,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից 9 տոկոսով ավելի է: Այս գումարը կազմում է պետական բյուջեի 11,5 տոկոսը: Նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է իրականացնել 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: Տրանսպորտի ոլորտին նախատեսված է հատկացնել 115 մլրդ դրամ, ջրային ոլորտին՝ 49,6, էներգետիկ ոլորտին՝ 27, տարածքային կառավարման ոլորտին՝ 137,8 մլրդ դրամ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ…
Կարդալ ավելինՆերկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թ. բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թ. 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շրջակա միջավայրի բյուջետային հայտը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: 30 միջոցառումից 6-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիթորինգ»…
Կարդալ ավելինԵրեւանում 2023 թ. կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա եւ 16 մանկապարտեզ. ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանի 2023 թ. բյուջետային հայտը
2023 թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետային հատկացումները: Քաղաքապետի խոսքով Երեւանի մետրոպոլիտենով ուղեւորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. կհատկացվի մոտ 2 մլրդ 700 մլն դրամ: 2023 թ. Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ դրամ: Հրաչյա Սարգսյանը նաեւ նշել…
Կարդալ ավելին