Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում: Գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի,…
Կարդալ ավելինՄշակույթ
Կառավարությունը հաստատել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Նախարարի զեկուցմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը…
Կարդալ ավելին«Կրթահամալիրները կարող են վերածվել համայնքային զարգացման կենտրոնների»․ Արաքսիա Սվաջյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) «ԴեաԼոԳ» ծրագրի ամենամյա համայնքային ֆորումին, որն այս տարի նվիրված է կրթության ապակենտրոնացմանն ու կրում է «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» խորագիրը։ Ողջունելով ներկաներին` Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ՀՀ կառավարության՝ ապակենտրոնացման բարեփոխումներին աջակցության համար: «Տարբեր համայնքներում ուսումնական հաստատությունների դերի ուժեղացմանը և համայնքի կողմից ուսումնական հաստատության ռեսուրսի օգտագործմանը միտված ծրագրերն ու փորձը կարևոր են՝ ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում…
Կարդալ ավելինԹամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը սառցե դաշտում Լուսաձայնային էֆֆեկտներ, գեղեցիկ գեղասահք, հեքիաթային մթնոլորտ
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացավ «Ախթամար. Սիրո լեգենդը» սառցե շոու ներկայացումը։ Պրեմիերայի օրը՝ փետրվարի 19–ը պատահական չէր ընտրված։ Այն նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, ում անհմահ պոեմի մոտիվներով էլ ստեղծվել էր ներկայացումը։ Պրոդյուսեր Զառա Մխեյանն այս ներկայացումը համարում է, թերևս իր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը և նրա խոսքով, ավելի քան 200 անդամ աշխատել էր գաղափարը կյանքի կոչելու։ Մի քանի տարի առաջ Թամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը իրականացավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի…
Կարդալ ավելինԳիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա: «Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական…
Կարդալ ավելին««Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է այդ ուղղությամբ մասնագիտություն». Արաքսիա Սվաջյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որի նպատակն է բարելավել ԲՏՃՄ առարկաների, մասնավորապես՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը, որը ներդրվել է Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում: Նրա…
Կարդալ ավելինԱրտաշատի համայնքապետը հարյուրավոր գրքեր է նվիրել համաքաղաքացիներին
«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն Հայաստանում 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օրվա խորհրդին համահունչ` գրքեր եմ նվիրել անցորդներին ու շնորհավորել թումանյանական տոնի առթիվ։ Մեծ Լոռեցու ծննդյան օրը կարևորում ենք ընթերցանության խորհրդով, նրա «աչքի պես պարզ և աչքի պես բարդ» ստեղծագործությունները սիրելի են բոլոր սերունդների համար»,-այդ մասին գրում է Արտաշատի համայնքապետ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ իր ֆեսբուքյան գրառման մեջ: Այսօր Արտաշատի համայնքապետն ու աշխատակիցները գրքեր նվիրեցին համայնքում շրջող քաղաքացիներին։ Ավանդական դարձած ակցիայի շրջանակում…
Կարդալ ավելին«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով
«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով: Փետրվարի 16-ին «Ավետիսյան» դպրոցում տեղի ունեցավ «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Թռիչք գրքի թևերով» վեցամսյա ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս բացառիկ նախաձեռնությունը, որը միավորել էր 14-18 տարեկան ընթերցասերներին, ուղղված էր գրագիտության մակարդակի բարձրացմանը, քննադատական մտածողության զարգացմանը և գրավոր ու բանավոր խոսքի հարստացմանը։ Մրցույթը մեկնարկել էր 2024թ. հունիսի 1-ին՝ 211 մասնակիցներով Հայաստանի տարբեր համայնքներից։ Մասնակիցները ընթերցել են 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի, որոնցից 7-ը եղել են…
Կարդալ ավելինԱրտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Համընդհանուր հայտարարագրում․ սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները»: «Համակարգի իմաստն այն է,…
Կարդալ ավելին«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է 32 հանրակրթական դպրոց
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու…
Կարդալ ավելին






