Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ներդրած ջանքերի համար: Նա ընդգծել է՝ Կառավարությունը խթանում է կանանց ներգրավվածությունը հետբուհական կրթության մակարդակում՝ կարևորելով նաև…
Կարդալ ավելինՄշակույթ
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն ընդունել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդե Հովասափյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է դեսպանության և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել ջանքեր դրա շարունակականության ապահովման համար: Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական…
Կարդալ ավելինՀայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին
Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը։ Հիմնականում ներկայացվում են հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ) և հուշանվերներ, զուգահեռ…
Կարդալ ավելինՔննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի փոխհամագործակցության կարևորությունը, որը նպաստում…
Կարդալ ավելինՌումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը: Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագրի իրականացումը․ մասնավորապես` անդրադարձ է կատարվել միջպետական կրթաթոթաշակային տեղերի…
Կարդալ ավելինՄիջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին: Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը: Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին…
Կարդալ ավելինԵրևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։ «Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև…
Կարդալ ավելինՄեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը
ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները հնչեցվում են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ ու դիրիժորների ղեկավարմամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն…
Կարդալ ավելինՓետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը
Փետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարք էին նախաձեռնել։ Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել էին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին: Ներկաները նշանավորել…
Կարդալ ավելինԱրամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում
Արամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում:Փետրվարի 9-ին #ԳՈՐԾ ԿԱ Բոհեմ թատրոն Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:
Կարդալ ավելին






