Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացավ «Ախթամար. Սիրո լեգենդը» սառցե շոու ներկայացումը։ Պրեմիերայի օրը՝ փետրվարի 19–ը պատահական չէր ընտրված։ Այն նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, ում անհմահ պոեմի մոտիվներով էլ ստեղծվել էր ներկայացումը։ Պրոդյուսեր Զառա Մխեյանն այս ներկայացումը համարում է, թերևս իր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը և նրա խոսքով, ավելի քան 200 անդամ աշխատել էր գաղափարը կյանքի կոչելու։ Մի քանի տարի առաջ Թամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը իրականացավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի…
Կարդալ ավելինՄշակույթ
Գիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա: «Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական…
Կարդալ ավելին««Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է այդ ուղղությամբ մասնագիտություն». Արաքսիա Սվաջյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որի նպատակն է բարելավել ԲՏՃՄ առարկաների, մասնավորապես՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը, որը ներդրվել է Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում: Նրա…
Կարդալ ավելինԱրտաշատի համայնքապետը հարյուրավոր գրքեր է նվիրել համաքաղաքացիներին
«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն Հայաստանում 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օրվա խորհրդին համահունչ` գրքեր եմ նվիրել անցորդներին ու շնորհավորել թումանյանական տոնի առթիվ։ Մեծ Լոռեցու ծննդյան օրը կարևորում ենք ընթերցանության խորհրդով, նրա «աչքի պես պարզ և աչքի պես բարդ» ստեղծագործությունները սիրելի են բոլոր սերունդների համար»,-այդ մասին գրում է Արտաշատի համայնքապետ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ իր ֆեսբուքյան գրառման մեջ: Այսօր Արտաշատի համայնքապետն ու աշխատակիցները գրքեր նվիրեցին համայնքում շրջող քաղաքացիներին։ Ավանդական դարձած ակցիայի շրջանակում…
Կարդալ ավելին«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով
«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով: Փետրվարի 16-ին «Ավետիսյան» դպրոցում տեղի ունեցավ «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Թռիչք գրքի թևերով» վեցամսյա ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս բացառիկ նախաձեռնությունը, որը միավորել էր 14-18 տարեկան ընթերցասերներին, ուղղված էր գրագիտության մակարդակի բարձրացմանը, քննադատական մտածողության զարգացմանը և գրավոր ու բանավոր խոսքի հարստացմանը։ Մրցույթը մեկնարկել էր 2024թ. հունիսի 1-ին՝ 211 մասնակիցներով Հայաստանի տարբեր համայնքներից։ Մասնակիցները ընթերցել են 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի, որոնցից 7-ը եղել են…
Կարդալ ավելինԱրտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Համընդհանուր հայտարարագրում․ սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները»: «Համակարգի իմաստն այն է,…
Կարդալ ավելին«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է 32 հանրակրթական դպրոց
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու…
Կարդալ ավելինԿապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են…
Կարդալ ավելինԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից
Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով…
Կարդալ ավելինՀայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը
«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։ «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մրցույթների պատվիրակներին ընտրելու նպատակով «Գինու օրեր» միջոցառման շրջանակում 2024 թվականին Երևանում…
Կարդալ ավելին







