«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։
Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։
«Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մրցույթների պատվիրակներին ընտրելու նպատակով «Գինու օրեր» միջոցառման շրջանակում 2024 թվականին Երևանում անցկացվել էր «Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթը, որում հաղթել էր Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը (արտադրական ուսուցման վարպետ՝ Էդիտա Պարսամյան)։
Միջազգային խոշորագույն խոհարարական մրցույթին ընդառաջ Արսեն Արմենակյանի հետ նախապատրաստական մենթորության աշխատանքներն անցկացրել է հայտնի խոհարար Արբի Ղարախանին (օգնական՝ Գոռ Գաբրիելյան)։