Արտաշատի համայնքապետը հարյուրավոր գրքեր է նվիրել համաքաղաքացիներին

«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն Հայաստանում 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Օրվա խորհրդին համահունչ` գրքեր եմ նվիրել անցորդներին ու շնորհավորել թումանյանական տոնի առթիվ։
Մեծ Լոռեցու ծննդյան օրը կարևորում ենք ընթերցանության խորհրդով, նրա «աչքի պես պարզ և աչքի պես բարդ» ստեղծագործությունները սիրելի են բոլոր սերունդների համար»,-այդ մասին գրում է Արտաշատի համայնքապետ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ իր ֆեսբուքյան գրառման մեջ:
Այսօր  Արտաշատի համայնքապետն ու աշխատակիցները  գրքեր նվիրեցին  համայնքում  շրջող քաղաքացիներին։ Ավանդական դարձած ակցիայի շրջանակում այս տարի հավաքվել է հարյուրավոր գրքեր  հայ դասականներ՝ Պարույր Սևակի եվ Թումանյանի ստեղծագործական ընտրանուց և սիրո ջերմությամբ նվիրել քաղաքացիներին։ Նախաձեռնությունն արդեն ավանդական է համյանքում ՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ, որը նշվում է Հայաստանում փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Կարևորելով համայնքապետի նախաձեռնությունը ՝   քաղաքացիներից  նշեցին, որ նոր գրքերը հիանալի նվեր են  երիտասարդների , դպրոցականների ,  ուսանողների համար և նման նախաձեռնությունների շնորհիվ նորովի արժևորվում է գրքի ու գրականության դերը, աշխուժանում է երեխաների հետաքրքրությունը ընթերցանության հանդեպ, ինչը շատ կարևոր է այս թվային դարում, երբ «կենդանի գիրքը» աստիճանաբար մոռացվում է։

Սեփական լրատվություն

 

Spread the love