Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն հետևյալ ժամանակացույցով. Սերգեյ Փարաջանովի թանգարան 2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-18:00-ն 2025 թ. հունվարի 1-ին՝ 10:00-18:00-ն 2025 թ. հունվարի 2-ին՝ 10:00-18:00-ն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան 2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-21:00-ն 2025 թ. հունվարի 1- ին՝ ժամը 10:00-21:00-ն 2025 թ. հունվարի 2-ին՝ ժամը 10:00-21:00-ն «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան 2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-17:00-ն 2025 թ. հունվարի 1-ին՝ ժամը 10:00-17:00-ն 2025…
Կարդալ ավելինՄշակույթ
ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»» ՊՈԱԿ-ների մասնագետների հետ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով։ Մասնագետներն այցելել են Քոբայրավանք, որտեղ նորոգվում են երեք մատուռների տանիքածածկերը։ Մարիամաշեն և դրան կից փոքր մատուռի տանիքները նորոգված են, աշխատանքներն՝ ավարտված, երրորդ մատուռի տանիքածածկի նորոգումը կավարտվի 2025 թվականին։ Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտին են…
Կարդալ ավելինԱրարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ
Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, որի արդյունքները որոշիչ են եղել հաղթանակի համար։ Մրցութային երեք օրերը բաղկացած են եղել տեսական և գործնական փուլերից։ Քոլեջի մասնակիցներն այդ…
Կարդալ ավելին«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է…
Կարդալ ավելին«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր Մարտիրոսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում է որակյալ սոցիալական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում․ այդ մոտեցումն է որդեգրված նաև…
Կարդալ ավելինԱշխատանքի արդյունքը հետագիծ է
Տարեմուտին մնացել են հաշված օրեր և այս ֆոնին մեր գերատեսչություններն ամփոփում են տարվա՝ (արածն ու չարածը):Մարզպետարաններում շարունակվում են տարևերջյան ամփոփ նիստերը իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի օրերս հրավիրած մարզխորհրդի նիստին ամփոփվել է տարին , որն ըստ ոլորտների ներկայացրել են մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները: Անցնող տարում մարզում իրականացվել են զգալի աշխատանքներ: Իսկ որպես մարզկենտրոն Գավառ քաղաքում և խոշորացված համայնքներում (գյուղական բնակավայրերում) այնքան աշխատանք է իրականացվել, 2024 թվականին , որ դժվար է մեջբերել ամբողջությամբ ըստ ծավալների և…
Կարդալ ավելինՊաշտոնական. Երևանի եկամուտները 2025 թվականին կկազմեն 159 միլիարդ 390 միլիոն դրամ.
Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի մայրաքաղաքի եկամուտը կկազմի 159 մլրդ 390 մլն դրամ։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։ Միաժամանակ, ինչպես նշեց պաշտոնյան, ընդհանուր եկամուտներում սեփական միջոցները կկազմեն 90 մլրդ 234 մլն դրամ։ Սա 28 միլիարդ 719 միլիոն դրամով կամ 46,7 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Պետբյուջեից սուբսիդիաները կկազմեն 9 մլրդ 550 մլն դրամ։ «Ծախսերը կկազմեն 159 մլրդ 487 մլն դրամ»,- ասաց…
Կարդալ ավելինՀարգելի իմ ընկեր, ընդհամենը հաշված օրեր և մենք հրաժեշտ ենք տալիս բազում փորձություններով և անմոռանալի իրադարցություններով հագեցած մի տարի
Հարգելի իմ ընկեր, ընդհամենը հաշված օրեր և մենք հրաժեշտ ենք տալիս բազում փորձություններով և անմոռանալի իրադարցություններով հագեցած մի տարի։ Ամփոփելով տարին, ուզում եմ սրտանց շնորհակալությունս հայտնել Ձեզ. մշտապես պատրաստակամ, ինձ երբեք չմերժող, իմ կողքին միշտ կանգնած բարի ընկեր… Սրտանց շնորհավորհում եմ գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Թող 2025 լինի արևշատության, հաստատուն խաղաղության, մեր ազգի մտքի ու բազկի զարգացման, ազգային արժեքների վերազինման տարի: Ամենակարող մեր Աստված թող օրհնի բոլորիս սրտերը, ձեռքերն ու մտքերը՝ պարգևելով ամենազոր հավատքով, հույսով չմարող եւ մեծ սիրով: https://www.youtube.com/watch?v=zNiQRuMMHUE
Կարդալ ավելինԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ
ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ 2024 թ․ դեկտեմբերի 13-ին DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի ունեցավ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեն՝ համաշխարհային ԱյՍիՍի-ի աջակցությամբ։ Միջոցառումը համախմբեց սոցիալական պատասխանատվության գաղափարին նվիրված հայկական և միջազգային բիզնես ընկերություններին՝ նշանավորելով նրանց ներդրումը շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական աջակցության և պատշաճ կորպորատիվ կառավարման ոլորտներում։ Հաղթողներն են՝ • Տարվա խոշոր ԿՍՊ ընկերություն՝ Արարատբանկ ԲԲԸ • Տարվա ՓՄՁ ընկերություն՝ Գրանթ Թորնթոն ՓԲԸ • Տարվա…
Կարդալ ավելինՀայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը: Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,…
Կարդալ ավելին







