ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: progessamenia.com -ին փոխանցված տեղեկատվությամբ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը,…
Կարդալ ավելինՄշակույթ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Մաեստրոյի ծննդյան նախաշեմին ամփոփում է իր գործունեությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանը նրա տուն-թանգարանը նշել է բազմաթիվ նշանավոր իրադարձություններով՝ այդ թվում ՝ համերգների, դասախոսությունների, կրթական ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, նոր հրատարակություններ, տուն-թանգարանի ֆոնդերի համալրում, ֆիլմերի, հաղորդումների նկարահանումների աջակցություն և մասնակցություն, համագործակցություններ, նորամուծություններ մշտական ցուցադրությունում և այլն: Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել և դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության…
Կարդալ ավելինԵրեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականների հետ
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը , հունիսի մեկին երեխաների միջազգային օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես…
Կարդալ ավելինԿգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր
«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի…
Կարդալ ավելին«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Կարևորելով Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ընդգծել՝ այս ուղղությամբ…
Կարդալ ավելինԱջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից
Ինչպես տեղեկանում է progressarmenia.com կայքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները. Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական…
Կարդալ ավելին«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում: Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները և առաջին անգամ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը։…
Կարդալ ավելին«Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան». Նախարարություն
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ , այսօրվա գործադիրի նիստում որոշում է կայացվել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից: Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար…
Կարդալ ավելինՄեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը: Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի ոլորտներում կիրականացվեն վարպետության դասեր, աշխատարաններ, կկազմակերպվեն կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ՝ Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի արվեստագետների մասնակցությամբ: Ծրագիրը կանցկացվի Երևանում, Գորիսում, Վանաձորում և կդառնա մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ ԳԱԿ-ն իր երևանյան և մարզային…
Կարդալ ավելինԲարոկ և դասական երաժշտության երեկո
Բարոկ և դասական երաժշտության երեկո Մայիսի 30-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան Մենակատարներ՝Թերեզա Ոսկանյան/երգեհոն,Հայկուշ Հակոբյան/ֆլեյտա,Զավեն Հարությունյան/ֆագոտ, Տիգրան Վարդանյան/հոբոյ,Քրիստինե Չթչյան/ջութակ,Սյուզի Երիցյան/ջութակ,Հենրի Երկանյան/թավջութակ,Կարինե Առաքելյան/ջութակ,Լիլիթ Վարդանյան/ալտ,Վիլեն Զաքարյան/ակորդեոն, Տիգրան Գրիգորյան/ակորդեոն Ծրագիր՝Գ.Ֆ. Հենդել – Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար սի բեմոլ մաժոր, op.7.N 6Յ.Ս.Բախ – Կոնցերտ երկու ջութակի և նվագախմբի համար համար ռե մինոր, BWV 1043Կ.Ֆ.Է.Բախ – Սոնատ երգեհոնի և ֆլեյտայի համար սոլ մինոր,H 542,…
Կարդալ ավելին







