«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը 10 տարեկան է

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը 10 տարեկան է:«Գութան» Հայաստանի ազգային-ավանդականերգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականացնում է «Մրրո» հայ ազգային  արվեստի կենտրոնը, այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը: Փառատոնին մասնակցում են ավանդական երգու պարի լավագույն  խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավել մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում: Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ»,  «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»: Յուրաքանչյուր տարի «Գութան» փառատոնը համալրվում է նոր մասնակից խմբերով: Այս տարի Գութանի բեմում առաջին անգամ ելույթ է ունենալու «Ծովակ» խումբը:  Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:    Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. Ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև էժամանակակից մշակումների: Փառատոնի սկզբունքներից է նաև օգտագործել բացառապես ազգային նվագարաններ` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն: Գութանի նպատակն է նպաստել, ներդրում ունենալ հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում: «Գութան» փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ տեսաֆիլմեր` հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող: Սա ևս Փառատոնի որդեգրած սկզբունքներից է` արժևորելով նրանց գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը: «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝  Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ): Փառատոնի բացօթյա և անվճար լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը:  Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:

Լրատվություն

Spread the love