ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 23-ին, կազմել է 388.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 431․42 դրամ (նվազել է 1.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.15 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (նվազել է 0․03 դրամով)։