Մայիսի 20-ին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «ԿԱՄԵՐՏՈՆ ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը: Սա «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության ավանդական դարձած նախաձեռնություններից է, որի նպատակն է պատանի տաղանդավոր կատարողների բացահայտումը, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանի մշակութային համագործակցության սերտացումը: Այս տարի հայտ են ներկայացրել 160-ից ավել մասնակիցներ 5 երկրներից Հայաստան. Ռուսաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ։ Դաշնամուր, Լարային գործիքների, Փողային և հարվածային գործիքների անվանակարգերում լավագույնս դրսևորվեցին թե՛ Երևանի, թե՛ մարզերի և…
Կարդալ ավելինՄշակույթ
Մայիսի 18-ին միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»տեղի կունենա ցուցադրության բացում
2024 թ-ի մայիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա «Դիսոնանս» ցուցադրության բացումը՝ 18 ժամանակակից նկարիչների մասնակցությամբ, որոնք ընտրվել են հիմնադրամի կողմից հայտարարված բաց կանչի արդյունքում։ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ հարթակ տրամադրելով ժամանակակից արվեստագետներին, բացահայտելով նոր տաղանդներ և նպաստելով նրանց ստեղծագործական աճին և դրանով իսկ նպաստում է Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: «Դիսոնանսը» միավորում է նկարիչների, որոնց ստեղծագործական հայացքները կարող են շատ տարբեր ու հակադիր թվալ,…
Կարդալ ավելինՈՉ ՄԻ ՏԵՂ ՄԱՐԴՆ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ՉԷ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ, ՈՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՄԻԽԱԻԼ ԿԱԶԻՆԻԿ
Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային հռչակ է ձեռք բերել շնորհիվ հանճարների ստեղծագործության խորը գաղտնիքների մեջ խորանալու և իր հայտնագործությունները հանդիսատեսի հետ կիսելու ունակության: Նա այս գիտելիքներով կիսվում է աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, լսում հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ և կարդում նրա գրքերը: Արևմուտքում նրան անվանում են «Մշակույթի առաքյալ»։ Համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ, «Օրփեոս», «Արծաթե անձև», Չիկագոյի United for Good, Australian SBS, «Ռուսաստանի ձայն» և այլ ռադիոկայաններ հաղորդավար։ Համերգներով…
Կարդալ ավելինՍերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից
Սերժ Թանկյանը ցանկացել է հեռանալ System of a Down-ից եւ խմբի անդամներին առաջարկել է իրեն փոխարինող գտնել։ Թանկյանը 2017 թվականի վերջին խմբի ղեկավարության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման մասին իր հիշողություններով կիսվել է իր առաջիկա հուշագրությունում՝ Down With The System-ում, որից Rolling Stone-ը հրապարակել է բացառիկ հատված։ «Նույնիսկ, երբ խումբը նոր երաժշտություն էր գրում, ինձ առանձնապես դուր չէր գալիս մեծ լեյբլում աշխատող արտիստի կյանքի ցիկլը»,-իր գրքում խոստովանել է երգիչը: Հանդիպմանը Թանկյանը խմբի մյուս անդամներին՝ Դարոն Մալաքյանին,…
Կարդալ ավելին«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Շվեյցարիան մրցույթում ներկայացնում էր Նեմոն՝ The Code երգով։ Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում նա հավաքեց 591 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Խորվաթիան (547 միավոր) եւ Ուկրաինան (453 միավոր) զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել 25 երկիր։ Հայաստանը ներկայացնում էր «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով։ Հայաստանի ներկայացուցիչները մրցույթն ամփոփեցին 183 միավորով (101-ը` ժյուրիի կողմից, 82-ը՝ հանդիսատեսի)։ Հայաստանի ազգային ժյուրին իր 12 միավորը…
Կարդալ ավելին«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին
Այսօր երեկոն եվրատեսիլյան է: Երեւանի ժամանակով 23:00-ին Մալմյոյում կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Առաջին ալիքը ներկայացրել է, թե որ երկրից ինչպես կարելի է քվեարկել «Լադանիվա»-ի օգտին: Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար պետք է մրցույթին հետեւեք ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ: Եզրափակչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները: Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից՝ www.esc.vote կայքի միջոցով:…
Կարդալ ավելինԱնդրեա Մորիկոնեի ուղերձը
Անդրեա Մորիկոնեի ուղերձը մայիսի 26-ին ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից ընդռաջ: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու Էնիո Մորիկոնեի երաժշտությունը, որդու՝ Անդրեայի ղեկավարությամբ: Դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե Roma Sinfonietta նվագախումբ Մանրամասների համար՝ +374 77 805687 #MorriconeConductsMorricone համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից՝
Կարդալ ավելինԱՅՍ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՈՉ ՈԳ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԿԻՆԸ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը Հայաստանում.
«Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին» 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը Հայաստանում. Ընդամենը երկու օր ընկղմվեք երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ: Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում։ Հրավիրում ենք հիանալի համերգների։ Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և հանդիսատեսին դրանք բացահայտելու ունակությամբ: Արվեստագետը կիսում է իր խորը մտքերը աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա…
Կարդալ ավելինՀիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի։ Ըստ Hypabeast-ի՝ «Հյուսնի որդին» ֆիլմում գլխավոր դերերը կխաղան Նիկոլաս Քեյջը եւ բրիտանացի դերասանուհի FKA Twigs-ը, ոքեր կմարմնավորեն Հիսուսի ծնողներին։ ««Հյուսնի որդին» պատմում է հռոմեական Եգիպտոսում թաքնված ընտանիքի մութ պատմությունը»,-ասվում է պաշտոնական ամփոփագրում,-««Տղա» անունով հայտնի որդին հարցականի տակ է դրվում մեկ այլ առեղծվածային երեխայի պատճառով եւ ապստամբում է իր խնամակալի՝ Հյուսնի դեմ՝ բացահայտելով բնածին ուժերն ու իր ճակատագիրը, որը իր հասկացողությունից դուրս է: Երբ նա օգտագործում է իր ուժը,…
Կարդալ ավելինՀայկական խճանկար N 3
Մայիսի 10-ին, 19:00Կոմիտասի ամվան կամերային երաժշտության տուն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթգեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան Մենակատարներ՝Լուսինե Մարկոսյան, Գայանե Ղամբարյան, Գալինա Ցոլակյան, Արամո Մամիկոնյան, Հովսեփ Նշանյան, Լուսինե Դավոյան, Մարիաննա Գևորգյան, Քրիստինե Մնացականյան, Հասմիկ Հարությունյան Արտակ Ասատրյան, Թեյմուր Խաբիբի: Ծրագրում՝ՆարէՀայ, ջանէՋան, տնավեր ավանցիԼուսնյակն էլավԴե, քելե, քելեԿրկնակի գյովնդՆաներ, ՆաներՂարաբաղի Կոխի եղանակԼԵ, լե, լե, լե ԹամզարաՁի խաղաղացնելու եղանակՍահարիԱլագյազը բարձր սարինՇատախցի ԲարսեղԹիլլարաԼուսնյակ գիշերՁիգ պարԵս քեզ ինչ՞ տամԲալգօնը պըտըտիՀարսի ու Թագվորի մոմերով պարԿլոր պարԷրզրումի պարԱյ,…
Կարդալ ավելին





