Կոմիտասյան հույսի տաճար.

Կոմիտասյան հույսի տաճար.

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համերգը Մարտի 22-ին՝ ժ. 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։ 1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ, որը 1950-ից անվանակոչվեց Կոմիտասի անունով: 2023 թ․սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային,…

Կարդալ ավելին

ՔՊ–ն ժողովրդավարության դպրոց է բացել. ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը

ՔՊ–ն ժողովրդավարության դպրոց է բացել. ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը

Այսօր` մարտի 2-ին, կայացել է ժողովրդավարության դպրոցի բացումը։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դպրոցի բացմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։        

Կարդալ ավելին

«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին. «Տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին»

«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին. «Տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին»

«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ««ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԴԻՄՈՒՄ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան «Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում: Կառավարության մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու երկրի սոցիալտնտեսական զարգացման գործընթացներում մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը,  արվեստի տարածման և ժառանգության պահպանության գործում…

Կարդալ ավելին

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։ «Սաթէ…

Կարդալ ավելին

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կարվի

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կարվի

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և  կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։ Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով` փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե…

Կարդալ ավելին

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում

Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 7 մեդալով Բուլղարիան է: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան՝ 4 մեդալ։ 17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը…

Կարդալ ավելին

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (205+250): Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ  արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247): Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդով՝ 205 կգ: Երրորդ մոտեցման 210 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Լալայանը փոքր ոսկե մեդալակիր է: Սիմոն Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին…

Կարդալ ավելին

Արման Անդրեասյան, Արտաշատի մարզադպրոցի սանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արման Անդրեասյան, Արտաշատի մարզադպրոցի սանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:  Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին: Առաջին մրցափուլը Անդրեասյանը սկսեց մեծ ակտիվությամբ: Մեկ րոպե անց գորգի մրցավարը վրացի ըմբիշին պասիվություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցը հնարքի չգնաց, Անդրեասյանը մեկ միավոր վաստակեց: Վայրկյաններ անց վրացի մրցակիցը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշվի մեջ առաջ անցավ: Երկրորդ մրցափուլում մրցակիցը եւս մեկ միավոր…

Կարդալ ավելին

«Ապրելու ձայն»գրական-մշակութային նախաձեռնությունը սիրով հրավիրում է

«Ապրելու ձայն»գրական-մշակութային նախաձեռնությունը սիրով հրավիրում է

Փետրվարի 18-ին Ժամը 17.00 սպասում են ք բոլորին «Թումանյանս» սրճարանում։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Թումանյանս» սրճարանի համագործակցությամբ մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը, որի շրջանակում յուրաքանչյուր ամիս «Թումանյանս»-ում կկայանան հանդիպում-զրույցներ Արցախի գրական և մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Նպատակն է՝ եւ՛ ներկայացնել, եւ՛ բացահայտել Արցախի մեր շնորհալի հայրենակիցներին։ Առաջին հանդիպումը գրական է լինելու, կկայանա Գիրք նվիրելու օրվա նախօրեին։ Այն կազմակերպում ենք Արցախի գրողների միությանը կից վարչության անդամների հետ։ Գրողները…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է հայ մարզիկներին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է հայ մարզիկներին

Բուլղարիայի մայրաքաղաքում մեր մարզիկներին հանդիպեցի՝ ուժեղ, նպատակասլաց հայացքներով ու ժպիտներն անպակաս, գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Նայում ես ու հպարտությունից խոսքեր չես գտնում ասելու: Վստահ եմ, որ նախօրեի երկու չեմպիոնները միայն սկիզբն է»,-գրել է Սիմոնյանը։        

Կարդալ ավելին
1 79 80 81 82 83 96