Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով հետաքննվում է ահաբեկչության մասին քրեական գործ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2024 թվականի հունվարի 24-ին ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի շրջանի Յաբլոնովո գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ և ավելի քան 60 գերի ընկած ուկրաինացի զինվորականներ։ Նրանք բոլորը մահացել են։ Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ահաբեկչական գործողություն):
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարդու մասնատված մնացորդներ և օդանավի թռիչքի ինքնագրիչներ, որոնք ուղարկվել են վերծանման։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի ականատեսները հարցաքննվում են։
Քննչական գործողությունների նախնական արդյունքները, այդ թվում՝ դեպքի վայրի զննության նախնական տվյալները, թույլ են տալիս եզրակացնել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի տարածքից զենիթահրթիռով։
Կատարվում են մի շարք քննչական գործողություններ՝ ուղղված այս ահաբեկչության կատարմանը ներգրավված Ուկրաինայի զինված կազմավորումներից անձանց հայտնաբերելու ուղղությամբ։