Հունվարի 26-ի երեկոյան հանրապետությունում սպասվում է ձյուն, լեռներում՝ տեղ-տեղ բուք։ Հարավարեւմտյան քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ ամսվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում երեկոյան սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0+2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշեր՝ -8-13, ցերեկը՝ -1-5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ 0-2,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-3,
Լոռիում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2+6,
Տավուշում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -3-5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -2+1,
Արարատում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,
Արմավիրում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -3-5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1+3։