Իսրայելը փորձելու է հասնել ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի գործակալության գործունեության դադարեցմանը պատերազմից հետո, ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։
«Արտաքին գործերի նախարարությունը ձգտում է երաշխավորել, որ գործակալությունը վաղը չէ մյուս օրը չի լինի»,- գրել է Կացը Х-ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով, որ փորձում է ձեռք բերել ԱՄՆ, ԵՄ եւ գործակալության այլ խոշոր դոնորների աջակցությունը, որոնց մի մասը դադարեցրել է ֆինանսավորումը։
«Մենք տարիներ շարունակ նախազգուշացրել ենք. գործակալությունը հավերժացնում է փախստականների խնդիրը, խանգարում խաղաղությանն ու ծառայում ՀԱՄԱՍ-ի քաղաքացիական ստորաբաժանումներին Գազայում»,- ավելացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։
Մինչ այդ Իտալիան էր հայտարարել գործակալության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։