ԵՄ-ն ուկրաինական թունելի վերջում լույս չի տեսնում. Բորել

Եվրոպական պատժամիջոցները չկարողացան ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, եւ հիմա ԵՄ-ն ուկրաինական թունելի վերջում լույս չի տեսնում։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը լայն պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք, իր կարծիքով, նկատելիորեն թուլացրել են ռուսական ռազմական մեքենան, բայց այն դեռ գոյություն ունի։

«Պատերազմը շարունակվում է, եւ մարտերը միայն սաստկանում են, եւ մենք ուկրաինական թունելի վերջում լույս չենք տեսնում»,- ասել է նա։

Spread the love