Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու 2024թ. մարտին կայանալիք ընտրություններում։
«Գրանցել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ ծնված 1952թ., 2024թ. հունվարի 29-ին, ժամը 11.23-ին»,- նշվել է ԿԸՀ նիստում ընդունված որոշման մեջ։
ԿԸՀ-ն նաեւ միաձայն հաստատել է եւս 198 մարդու՝ որպես Պուտինի վստահված անձինք։ Քաղաքական գործչի վստահված անձ է գրանցված 544 հոգի։