Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը երկարացնելու որոշման բողոքը մերժվել է

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, որը ներկայացվել էր առաջին ատյանի դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը երկարացնելու որոշման առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացրել էր 4 ամսով, նրա փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը։

Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում։ Այն մերժվել է, առաջին ատյանի դատարանի որոշումը համարվել է հիմնավորված։

Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ այն ղեկավարների թվում է, որոնք գերեվարվել են 2023թ. սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի լիակատար օկուպացումից հետո։

Spread the love