Կոռուպցիայի ընկալման համաթիվ. 2023-ը բացահայտում է, որ տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ

Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան   մենամարտում են օրենքի չգործող գերակայության,  ահագնացվող ավտորիտարիզմի և լայնածավալ կոռուպցիայի հետ:   Ժողովրդավարության  համատարած հետընթացի և արդարադատության վտանգված համակարգերի արդյունքը  կոռուպցիայի վերահսկման թուլացումն է:

Չնայած տարածաշրջանի մեծ մասի առջև ծառացած ծանր մարտահրավերներին, փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է հինգ երկրների առաջընթացը, որոնք 2014 թվականից ի վեր զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ ցուցանիշները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով խորհրդական Ալթինայ Միրզաբեկովան նշում է.

«Հանրային հաստատություններն, այդ թվում՝ ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները, հաճախ բախվում են իրենց իշխանությունը չարաշահելու  միջոցով պետական միջոցները հափշտակողներին հետաքննելու և պատժելու մարտահրավերներին։ Պատերազմով և աղքատության աճով նշանավորվող տարածաշրջանի  առաջնորդների համար կարևոր է առաջնահերթությունը տալ այն գործողություններին, որոնք կնպաստեն ընդհանուր բարօրությանը: Տարածաշրջանում արդարադատության համակարգերի էական բարեփոխումներն առանցքային են կոռուպցիայի  ծաղկումը կանխելու համար»:

Պատկերը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում

ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:

Հայաստանը (ԿԸՀ 47 միավոր), Մոլդովան (42 միավոր), Կոսովոն (41 միավոր), Ուկրաինան (36 միավոր) և Ուզբեկստանը (33 միավոր) վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ արժեքները։

Անկում են գրանցել Բոսնիա և Հերցեգովինան (ԿԸՀ 35 միավոր), Թուրքիան (34 միավոր) և Թուրքմենստանը (18 միավոր): Թուրքիան, ինչպես նաև  Սերբիան (36 միավոր), Ռուսաստանը (26 միավոր) և Տաջիկստանը (20 միավոր) գրանցել  են իրենց ԿԸՀ երբևէ ամենացածր միավորները։

Տարածաշրջանում ամենացածր ԿԸՀ միավորներն ունեն Ադրբեջանը (23 միավոր), Տաջիկստանը (20 միավոր) և Թուրքմենստանը (18 միավոր):

Յուրաքանչյուր երկրի  ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների համար տե՛ս 2023 CPI Page:

Միտումների և երկրների խորքային վերլուծության համար տե՛ս տարածաշրջանի համար տե՛ս տարածաշրջանում կոռուպցիայի իրավիճակը լուսաբանող ԿԸՀ 2023 Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա․ Ավտոկրատիան և թույլ արդարադատության համակարգերը հնարավորություն են ստեղծում համատարած կոռուպցիայի համար էջի հղումը։

Կոռուպցիա և անարդարություն

Ռուսաստանում խորը արմատացած կոռուպցիան (26 միավոր)  բխում է  ժողովրդին և նրա ռեսուրսներին տիրանալու Պուտինի ռեժիմի երկարատև ջանքերից: Հանրային հաստատությունների նկատմամբ վարչակարգի համատարած վերահսկողությունը նպաստում է հաշվետվողականությունից զուրկ իշխանության համատարած չարաշահմանը։Այս ամենը, զուգորդված դատական իշխանության անկախության վերացման հետ, ստեղծում է մի միջավայր, որտեղ կոռուպցիան անպատժելիորեն ծաղկում է՝ անշեղորեն քայքայելով հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ: Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմը վառ հիշեցում է չվերահսկվող իշխանության վտանգավոր հետևանքների մասին:

Մոլդովան (42 միավոր) շարունակում է իր վերելքը Կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ավելացնելով այս տարի  իր ԿԸՀ միավորները ևս երեքով: Մոլդովան շարունակում է առաջնահերթություն տալ ժողովրդավարության ամրապնդմանը, հակակոռուպցիոն միջոցառումներին և օրենքի գերակայությանը: Իր բարեփոխումներում առանցքային նշանակություն է տրվում  դատական համակարգի անկախության և արդյունավետության ամրապնդմանը, քաղաքական միջամտությունը նվազագույնի հասցնելը, և իրավական  պրակտիկայում մանիպուլյացիայի կանխումը: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին  մոտ գտնվելը և Ռուսաստանի հետ պատմական կապերը բերում են արտաքին ճնշումների՝ ժամանակ առ ժամանակ խոչընդոտելով բարեփոխումների գործընթացը և բարձրացնելով կոռուպցիոն ռիսկերը:

Չորս տարվա ընթացքում Ղրղզստանը (26 միավոր) ժողովրդավարական երկրից, որն ուներ կենսունակ քաղաքացիական հասարակություն, վերածվեց  կոնսոլիդացված  ավտորիտար  վարչակարգի: Նախագահ Սադիր Ժապարովի օրոք նախագահական կառավարմանն անցումը մեծացրել է  նախագահի վերահսկողությունն իշխանության վրա, ինչի հետևանքով 2020 թվականից ի վեր երկրի ԿԸՀ-ն անկում է ապրել հինգ կետով: Ժապարովի ազդեցությունը  դատավորների առանցքային նշանակումների վրա և հակակոռուպցիոն օրենսդրության անարդյունավետ կիրարկումը խաթարել են դատական իշխանության անկախությունը՝ խախտելով օրենքի գերակայությունը և խոչընդոտելով կոռուպցիոն գործերի քննությանը: Անհրաժեշտ են  հրատապ գործողություններ՝  վերահաստատելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին , ապահովելու դատական իշխանության անկախությունը և արդյունավետ կերպով կիրառելու հակակոռուպցիոն օրենքները:

Արևմտյան Բալկաններում արդարադատության համակարգերը հիմնականում մնում են անկարող  քրեական պատասխանատվության ենթարկել այն պետական պաշտոնյաներին,  ովքեր քաղաքական ճնշումների  հետևանքով չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը։ Բոսնիա և Հերցեգովինայում (35 միավոր) առաջատար էթնիկ քաղաքական կուսակցությունները վերահսկողություն են իրականացնում դատական համակարգի վրա՝ խոչընդոտելով հակակոռուպցիոն ջանքերը և թողնելով չհասցեագրած նշանակալի աղմուկ հանած դեպքերը: Այս միտումը  խորանում է, քանի որ քաղաքական վերնախավերը փորձում են լռեցնել  հակակոռուպցիոն ակտիվիստներին զրպարտությունը քրեականացնող առաջարկվող օրենսդրության միջոցով՝  է թիրախավորելովքաղաքացիական հասարակությանը և պատժելով պետական իշխանությունները քննադատողներին: Բոսնիայի Սերբիական Հանրապետությունում անձեռնմխելիության մասին վերջին օրենքի նախագծի հնարավոր ընդունումը սպառնում է առանց այն էլ փխրուն օրենքի գերակայությանը` սահմանափակելով դատարանների կարողությունները՝ պատասխանատվության ենթարկելու պետական պաշտոնյաներին ինչպես անցյալ, այնպես էլ ապագա հանցագործությունների համար:

Spread the love