ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 5-ին, կազմել է 404.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.29 դրամ (նվազել է 5.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.84 դրամ (նվազել է 6.91 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 426-432 դրամով, վաճառվում է 440-444 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.14-4.41 դրամով, վաճառվում է 4.48-4.67 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:
Եվրոն գնվում է 436 դրամով, վաճառվում է 441-442 դրամով:
Ռուբլին գնվում է 4.30-4.38 դրամով, վաճառվում է 4-48-4.50 դրամով: