Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ

Հայաստանի առանձին հատվածներում փետրվարի 7-ի գիշերը սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Լեռնային շրջաններում տեղումները կտեղան ձյան տեսքով: Մնացած օրվա ընթացքում ամենուր կդիտվի առանց տեղումների եղանակ:

Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:

Ինչպես հայտնում է «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, իսկ մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+7,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +8+11,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3+6,

Լոռի՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+14,

Տավուշ՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+5,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+12,

Արարատ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14,

Արմավիր՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+5,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+13:

Spread the love