Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կապահովեն գործերի դատական քննության արդյունավետ իրականացում Posted on January 17, 2022January 17, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը:Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ` նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում: Օրենսդրական նախաձեռնության որոշ կանոնակարգումներ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել էին հակասահմանադրական: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ հետեւելով ՍԴ-ի դիրքորոշումներին՝ օրինագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին:Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 18-ին: Post Views: 30 Spread the love