Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ պաշտոնին է 2017 թվականի փետրվարի 28-ից, երբ դեռեւս պալատը կոչվում էր վերահսկիչ պալատ։ նա նշանակվել էր Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո։
Մենք կապվեցինք Լեւոն Յոլյանի հետ, նա հաստատեց, որ դիմում է գրել։ Նշեց, որ պատճառն անձնական է՝ այլ բան պետք չէ փնտրել, իրեն ժամանակ է պետք։
Հիշեցնենք, որ Յոլյանը շախմատիստ է եւ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ոմանք զարմանում էին, որ հեղափոխությունից հետո նա երկար ժամանակ այդ պաշտոտին էր:
Լրահոս