Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը արձակուրդ է մեկնել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 16-19-ը ներառյալ:
- Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»,-ասված է որոշման մեջ: