ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճույքից. Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ դաշինքը չպետք է կախված լինի ենթարկվի ԱՄՆ նախագահի քմահաճույքից: «ՆԱՏՕ-ն չի կարող լինել ռազմական դաշինք, որը կախված է ԱՄՆ նախագահի քմահաճույքից»,- փետրվարի 12-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։

Փետրվարի 10-ին 77-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ խոսել է եվրոպացի քաղաքական գործիչների հետ իր հանդիպումներից մեկի մասին։ Ինչպես ասել է Թրամփը, «մեծ երկրի» ղեկավարը նրան հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ը կպաշտպանի այդ երկիրը Ռուսաստանի հարձակման դեպքում։ Ամերիկացի քաղաքական գործիչը, ըստ նրա, պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի բյուջե կատարվող մուծումները չվճարելու դեպքում ինքը չի պաշտպանի հարձակման ենթարկված երկիրը և նույնիսկ «կխրախուսի» հարձակվող կողմին «անել այն, ինչ ուզում է»։

Փետրվարի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում միացյալ ռազմական դաշինքը կկանգնի այդ երկրի կողքին։ Այսպիսով, նա քննադատել է նաեւ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

Փետրվարի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սուր քննադատության ենթարկեց Թրամփի հայտարարությունները՝ այդ երկրների վրա Ռուսաստանի հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի՝ դաշնակիցներին օգնելուց հրաժարվելու մասին։ «Մարդասպան ռեժիմների խրախուսումը» դեպի Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցների տարածք «սարսափելի և տագնապալի» է և սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, համաշխարհային անվտանգությանը և ԱՄՆ տնտեսության կայունությանը, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը։

Spread the love