Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են  միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Spread the love