Խոր ցավով տեղեկացանք վաստակաշատ դասախոսի մահազդը ՝ մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին, Աշոտ Միրզոյանը։
Նա դասավանդում էր նաև Կառավարման Ակադեմիայում, մեր սիրելի դասախոսներից մեկն էր, ով սիրում էր իր ուսանողներին թեպետ խստապահանջ էր:
progressarmenia.com լրատվական կայքի խմբագրությունը , լրագրող (ուսանող)Կարինե Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնում Միրզոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:
Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ»,«Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։