«Ադրբեջանցիներն ասում են՝ հովիվի հետ ոչխարներ չեն եղել». Մեկ շաբաթ առաջ առեւանգված ոչխարները դեռեւս չեն վերադարձվել

Ադրբեջացիները դեռեւս չեն վերադարձրել մեկ շաբաթ առաջ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանին պատկանող մոտ 300 ոչխարներին:
«Մենք իրենց փոխանցել ենք փաստեր, լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ ոչխարները Սուրիկ Մաթեւոսյանինն են, սակայն ադրբեջանցիներն ասում են, որ հովիվի հետ ոչխար չի եղել: Բանակցությունները շարունակվում են, եւ մենք դեռ մեծ հույս ունենք, որ ոչխարները կվերադարձվեն»,- նշեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առեւանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին եւ նրա մոտ 300 ոչխարներին։ Մի քանի ժամ անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթեւոսյանին:

Spread the love