Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է։ Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։