«ԱԲՈՎՅԱՆ ԲԿ» -ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՕՐԵՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ

«ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԿ»-ն,  որը սպասարկում է Աբովյան խոշորացված համայնքի  տարածաշրջանի թվով շուրջ 120.00  ազգաբնակչության: Մենք մատուցում ենք բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև  «Շտապ օգնության» ծառայություն:

Բժշկական կենտրոնի  երկարամյա ղեկավար ՝ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ օրերս 5 տարի ժամկետով կրկին մրցույթային կարգով վերանշանակվեց կենտրոնի տնօրեն:

Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման  և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել ազգաբնակչության վստահության ու տեղում իրենց բուժումը կազմակերպելու համար:

 

Կենտրոնում գործում են անեսթեզիոլոգիական և վերակենդանացման,ընտանեկան բժշկություն և ընդհանուր վիրաբուժական ծառայություն, վարակիչ հիվանդությունների, մանկաբուժական,  նյարդաբանական, ուրոլոգիական, սրտաբանական և մի շարք այլ բաժանմունքներ՝ ներառված ծառայություններ»,-այսպես սկսվեց մեր զրույցը «Աբովյան բկ»-ի  տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով մատուցվող ծառայություններին և կենտրոնի հաջողության գրավականին  հավելեց. -Մեզ մոտ բուժծառայություններն կազմակերպվում են որակյալ և պատշաճ:Մեր մոտեցմամբ կենտրոնի վարկանիշի հեղինակությունը և առաջընթացը պայմանվորված է 3 բաղադրիչներից:

  1. Որակյալ կադրերի ներգրավվածություն, արդյունավետ կազմակերպում և կառավարում:
  2. Ծառայությունների որակյալ մատուցում, ինչպես նաև արդիականացում նոր բուժսարքավորումներով:
  3. Ճիշտ և մատչելի գնային քաղաքականության կառավարում:

Վերոնշյալ գործոնները տալիս են ցանկալի արդյունք,  կենտրոնն ազգաբնակչության կողմից դառնում է  վստահելի և նախընտրած առողջապահական հիմնարկ:Իսկ փոխադարձ համագործակցությունն առավել մեծ պատասխանատու և կայուն զարգացող է դարձնում մեր կլինիկան:Կարծում եմ այս մեթոդները ծառայում են հաջողության գրավականը բարձրացնելու հետ կապված:

Կարելի՞ է ասել, որ համայնքային բկերի վերջին տարիների գրանցած առաջընթացը մարզակենտրոնի  քաղաքականության արդյունք է։ 

– Մարզային իշխանությունների աջակցության շնորհիվ զգալի առաջընթաց է ապրել մեր կենտրոնը:Ցանկացած հարցում մարզպետը աջակցում է և լուծումները տալիս է ի օգուտ ազգաբնակչության:

Կառավարությունը և մարզային իշխանությունները հանձինս մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ միջնորդությամբ կրկին  կատարվելու են   այնպիսի դինամիկ փոփոխություններ և ծրագրեր, որոնք նախատեսված են թե՛ շենք-շինության պայմանների ավելացման, և թե՛ ընդհանուր բարեփոխումների շրջանում:

Ինչպե՞ս  փակեցիք 2023թ.-ը, եւ ի՞նչ անելիքներ ունեք 2024թ.ին:

 

-2023թ.-ը ավարտեցինք արդյունավետ` բկ-ն չունի ոչեւէ տեսակի պարտք, ավելին՝ տարին փակեցինք  շահույթով:Կենտրոնը ձեռքբերումներ առձանագրեց նոր բժշկական սարքավորումների մասով ինչպես նաև  դիմելիության աճի բարձրացումով, որը ի դեպ աննախադեպ է՝ վերջին շրջանում, քանի-որ  մեզ են դիմում   հանրապետության տարբեր   մարզերից՝  բուժառուներ, նույնիսկ մայրաքաղաքից են գալիս մեր կենտրոն: Կլինիկան դրական ցուցանիշով ինքնաբավ կենտրոն է , որը տարևերջին մեր սեփական եկամուտների հաշվին մարզպետի հետ քննարկումների արդունքում նախատեսեցինք պարգևավճարներ տրամադրել խրախուսելով մեր աշխատակիցներին:

 

Գալիք տարում նախատեսում ենք նոր ժամանակակից KT եվ MRT  սարքավորումների և համապատասխան ծառայությունների վերազիննում,  ինչպես նաեւ կրծքավանդակի վիրահատության նոր ծառայության ներդրմամբ:Կառավարության ծրագրով ևս ունենք պայմանավորվածություն մեր մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ քննարկման ժամանակ բարձրացրել ենք Շտապ  օգնության բրիգադի ավելացման խնդիրը , որին տրվել է դրական  եզրակացություն:Մեր հնգամյա զարգացման ծրագրով նախատեսել ենք շատ աշխատանքներ, սակայն կարծում եմ , ընթացիկ տարում կմեկնարկվի դրանցիցի մի քանիսը:

 

Պարոն Մանուկյան,  զարգացման  հնգամյա ծրագրով նախատեսված ի՞նչ խնդիրներ եք  լուծելու:

 

-Ինչպես արդեն ասացի շենքային պայամնների բարելավում և ընդլայնում, որը  օբյեկտիվորեն  պայմանավորված է մեր բուժառուների թվի և ծառայությունների  աճով:

Բացի այդ ունենք  մի գաղափար , որն  հանրապետությունում միակն է մինչ այժմ ՝ դա լինելու է հետադարձ կապի էֆեկտ  կապված հիվանդի և կլինիկայի  միջև՝ գաղափարը կայանում է նրանում, որպեսզի  կենտրոն  դիմած քաղաքացին  մեր  առողջապահական ցանկացած ծառայությունից օգտվելուց հետո, իր կարծիքն արտահայտի մեր  համապատասխան մասնագետների   հետագա  զանգերի միջոցով: Կարծում եմ այստեղից շատ խնդիրներ և առավելություններ մեր համար կպարզենք և ձեռնամուխ կլինենք դրանց  արդյունքների հետ հաշվի նստել  և հետևողական:

Հնգամա ծրագրով նոր մոտեցում ունենք նաև Գիտական ներգրավվածութունը մեր կենտրոնի շրջանակներում:Տրամաբանությունը լինելու է  համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համագործակցությունը մեր բուժանձնակազմի հետ ,մասնավորապես երիտասարդ մեր բժիշկների հետ համատեղ աշխատելն ու փորձի փոխանակումը: Ինչպես նաև  նախատեսում ենք նոր ծառայությունների արդիականացում,  վերազինում՝ ժամանակակից սարքավորումների ներդրմամբ, որը կտա ծառայությունների արդիականացման ցանկալի արդյունք:

 

Վերջում պարոն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ օգտվելով առիթից իր  շնորհակալությունը  հայտնեց  Կառավարությանը եւ Կոտայքի  մարզպետ ԱՀԱՐՈՆ  ՍԱՀԱԿՅԱՆԻՆ  մարզակենտրոնի ակտիվ  գործունեության եւ առողջապահական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար: 

 

Զրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

Spread the love