Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. Եվրոն ևս էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 404.34  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.65 դրամ (նվազել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.24 դրամ (աճել է 0.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 429-434 դրամով, վաճառվում է 438-445 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.10-4.37 դրամով, վաճառվում է 4.45-4.61 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 406.50 դրամով:

Եվրոն գնվում է 433-435 դրամով, վաճառվում է 439-440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25-4.32 դրամով, վաճառվում է 4.40 դրամով:

Spread the love