Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընդլայնվում է, եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի մաս դառնա եվրոպական խաղաղության գործիքակազմին: Սա եւս ցայտուն օրինակ է, թե ինչպես են ընդլայնվում Հայաստանի և ԵՄ հարաբերությունները։
Այս հարցում միանշանակ շատ կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։ Եթե երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք ավելի զարգացնել այդ հարաբերությունները և դրանք դնել ամուր հիմքերի վրա, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է ներառեն քաղաքացիական հասարակությունը, տնտեսությունը, անվտանգությունը և այլ ուղղություններ»,- ընդգծեց նա։
Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ գնալով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ամրապնդվելու է: