Այս արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Արարատ Միրզոյան

«Մեծագույն պատիվ է ներկա լինել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, որը պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք՝ նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին: Այս արարողությունը նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությունը:

Spread the love