Քննարկվել է ՀՀ-ի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստի հնարավորությունը

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է  Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը:

Spread the love