ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ուկրաինայում պատերազմի համար, տեղեկացրել է Mehr-ը։
«Չնայած բալիստիկ հրթիռների վաճառքի որեւէ իրավաբանական սահմանափակում չկա, Իրանը բարոյապես պարտավոր է ձեռնպահ մնալ զենքի գործարքներից ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, որպեսզի չխորացնի պատերազմը։ Դա հիմնված է միջազգային օրենքներին եւ ՄԱԿ Կանոնադրությանը Իրանի կողմնակցության վրա»,- նշվել է առաքելության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանին հսկայական քանակությամբ «երկիր-երկիր» դասի հրթիռներ է տրամադրել։
Արձագանքելով այս հարցին՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը ընդգծել է, որ Իրանի դեմ մեղադրանքների կրկնությունը Ուկրաինայում պատերազմի հետ կապված՝ «ձանձրալի է դարձել»։