Ալիևը Հայաստանից պահանջում է «ընդունել բոլոր պայմանները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների և մեղադրանքների նոր խմբաքանակով։

«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- ասել է Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։

Spread the love