Նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը Posted on January 20, 2022January 20, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը՝ ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նկատմամբ: Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ պետական տուրքի հաշվարկման նկատմամբ պատշաճ հսկողության ապահովում, իսկ պետական տուրք գանձող մարմիններում՝ հսկողության շրջանակների հստակեցում: «Ընդամենը փոխում ենք հարկային մարմնի կողմից իրականացվող թեմատիկ ստուգման անվանումը, որը չի համապատասխանում այն գործունեության տեսակին կամ հարկատեսակին, որով այդ գործունեությունն իրականացվում է: Սա հնարավորություն կտա հարկային մարմնին` օգտագործելու իր գործիքակազմը: Որեւէ մեկի վրա որեւէ հարկային բեռ կամ լրացուցիչ պարտավորություն այս փոփոխություններով չի ավելանում»,-նշել է Արթուր Մանուկյանը:Փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Post Views: 47 Spread the love