Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Հակոբ Հակոբյանի թեկնածությունը Posted on January 20, 2022January 20, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:Հակոբ Հակոբյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է նաեւ Հակոբ Մովսես գրական կեղծանվամբ, ծնվել է 1952 թվականին, կրթությամբ բանասեր է, թարգմանիչ, աշխատել է որպես ուսուցիչ, սրբագրիչ, գրական աշխատող, խմբագիր, ՀՀ մշակույթի նախարար:Ելույթ ունենալով՝ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է իր պատկերացումները մեդիադաշտի վերաբերյալ՝ ընդգծելով դրան առանձնահատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա՝ «տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաեւ պետության բերանն է, նաեւ՝ ականջը»:«Այսօրվա մեր բոլոր իրողությունները, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, տեղավորված են այդ դաշտում»,-ասել է նա: Թեկնածուն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք նկատել է տեսալսողական մեդիադաշտում, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականն ու պատկերացումները, կարեւորել հեռուստատեսությունում կրթական նյութերի առկայությունը:Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: Post Views: 30 Spread the love