Ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորների գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում Posted on January 20, 2022January 20, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Կարեւորելով Հայաստանում խաղամոլության աճի դեմ պայքարը` Կառավարությունը փոփոխություններ է կատարում «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում:Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 20-ի ԱԺ նիստում:Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի եւ դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում:Նախաձեռնությունը գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա նշել է, որ խաղամոլության դեմ պայքարն իրենց քաղաքական թիմի համար առաջնահերթություն է, եւ նախագիծը միտված է այդ օրակարգի սպասարկմանը: Պատգամավորի խոսքով` 2020-ի ընթացքում իրականացվել են շուրջ 1,9 տրիլիոն գումարի չափով խաղադրույքներ, իսկ 2021-ին այդ թիվն աճել է 1.5 անգամ:Ելույթներում պատգամավորները կարեւորել են իրականացվող փոփոխությունները, ներկայացրել նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները:ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել են նաեւ Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքում կատարվող փոփոխությունները` ուղղված արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորության ապահովմանը:Առաջարկվող կարգավորումներն ամբողջությամբ այստեղ:Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Post Views: 29 Spread the love