Բաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

«Մի քանի ամիս առաջ այստեղ՝ այս պալատում, մենք հյուրընկալեցինք վարչապետ Փաշինյանին, լսեցինք նրա օրինական դիրքորոշումը՝ գնալ եվրոպական ուղիով: Մենք նրան խոստացանք օգնել, բայց այդ օրվանից իրականում ոչինչ չի փոխվել:

Մենք պետք է անկեղծ լինենք: Եվրոպական խաղաղության այս հաստատությունը կարևորում է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նաև այն համարում է ոչ բավարար:

Եթե ցանկանում ենք պատշաճ պաշտպան լինել, պետք վստահ լինենք խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ: Երկկողմ հարաբերությունների խնդիր կա։ Ռազմական ուժը, ինչպիսին Ադրբեջանն է, ագրեսիվ է մի պետության նկատմամբ, որը խիզախորեն փորձում է մտնել եվրոպական ժողովրդավարական ճամբար: Մենք չենք կարող թույլ տալ, որ զենքի ուժը գերիշխի:

Բաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Մենք շատ կոշտ կլինենք նրանց նկատմամբ:

Երևանը պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք»:

Spread the love