Առնվազն 104 պաղեստինցի է զոհվել, ևս 760-ը՝ վիրավորվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության հերթի ժամանակ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Բժիշկների պնդմամբ՝ պաղեստինցիները զոհվել և վիրավորվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից խաղաղ բնակչությանը հասցված հարվածների հետևանքով, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը պնդել է, որ պաղեստինցիները զոհվել ու վիրավորվել են հրմշտոցի հետևանքով։
«The Times of Israel»-ը, հղում անելով իսրայելական բանակի իր աղբյուրին, հայտնում է, որ միջադեպի ժամանակ որոշ պաղեստինցիներ սկսել են շարժվել դեպի իսրայելցի զինվորականները, որոնք համակարգում էին բեռնատարների տեղաշարժը, ինչը «վտանգ է ներկայացրել» զինվորականների համար, այդ պատճառով էլ զինվորները կրակ են բացել նրանց ուղղությամբ։