Ռուսաստանին ուրիշի հողը պետք չէ, բայց իր ունեցածից երբեք չի հրաժարվի. Մեդվեդեւ

Ռուսաստանի ընդդիմախոսներն իրենց ականջին օղ պետք է անեն, որ ՌԴ-ին ուրիշի հողը պետք չէ, բայց եւ իր ունեցածից էլ չի հրաժարվի, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ ասել ակնհայտ բաների մասին, որոնք հասկանում են մեր բարեկամները եւ դաշնակիցները [եւ որոնք] մեր ընդդիմախոսները պետք է իրենց ականջին օղ անեն։ Մեզ ուրիշի հողը պետք չէ, բայց մեր ունեցածից էլ երբեք չենք հրաժարվի, այդպես եղել է, եւ այդպես կլինի»,- ասել է քաղաքական գործիչը «Գիտելիք. առաջինները»  մարաթոնի դասախոսության ժամանակ։

Մեդվեդեւն ընդգծել է, որ «մենք ուրիշի ոչ մի թիզ հողը չենք ուզում, բայց եւ մեր կես սանտիմետրն էլ չենք տա» սկզբունքը վերաբերում է նաեւ ռուսական մայրցամաքային շելֆին։

Spread the love