Օրերս «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիակայն նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը Հայաստանի ներքաղաքական վիճակի և սպասվող Սահմանադրության փոփոխության և դրանից բխող սփյուռքի դերակատարության հնարավոր նվազման հետ կապված տեսակետ էր հայտնել, որը մամուլում ակտիվ շրջանառվեց:
Հիշյալ տեսակետի վերաբերյալ որոշ քաղաքական գործիչներ ևս իրենց խոսքն են ասել թեմայի շուրջ:Մասնավորապես ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ:Վերջինիս խոսքերով՝ «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ մտահոգությունն ու կարծիքը կիսում է , որը շատ արդիական է ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծության ֆոնին: Իսկ սահմանդրության հնարավոր փոփոխությունը ծանր հետևանքների առաջացման պատճառ կարող է լինել:
–Նախաձեռնության անդամը իր հարցազրույցում անդրադառնալով ՀՀ–ում անցկացվող հնարավոր ընտրություններին եւ Սահմանադրական փոփոխությունների անցկացմանը նշել էր, որ այս պահին դա էլ ավելի կխարխլի առկա ներքաղաքական խարխլված հիմքերը:Պարոն Բոստանջյան կիսում եք Մնացականյանի այդ տեսակետը:
-Ընդհանուր առմամբ ես լրիվ համաձայն եմ նման տեսակետի հետ:Եվ իսկապես դա այդպես է :Սփյուռքում և Հայաստանում էլ այդպիսի նախաձեռնությունները մտահոգ են , սակայն ուժերը դեռ բավարար չեն: Սակայն Կուբայական կարգախոսի նման՝ ԿԱՄ ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ տերմինով պետք է առաջնորդվեն ՝ հիմա կարծում եմ ժամանակն է եկել:
Անկախ ամեն ինչից ուժեղ ենք թե թույլ, ծվատված ենք միևնույն է բոլոր դեպքերում երևույթը անտանելի է դարձել:Ես ուզում եմ ասել, որ կողմ եմ նոր փոփոխությունների «ընտրություններին» գործողների հեռացում, կամ մեկ այլ բան ՝միևնույն է մի բան պետք է կատարվի:
Այսօր Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս հանել Անդրկովկասից :
Լինի դա Արևմուտքը, Թուրքիան, Ռուսաստանը թե Իրանը միևնույն է ընտրությունների ժամանակ նրանց «նպաստը» կերևա:
– Մնացականյանը նույն հարցազրուցում կարեւորել է Սփյուռքի դերակատարումը ՀՀ–ի «ապաքինման» գործում, ի՞նչ կասեք այս մասով:
-Այո շատ իրավացի է :Բավական է հաշվի առնել մի փաստ, որ Հյաաստանից դուրս երեք անգամ գրեթե ավելի շատ հայ է ապրում քան հայրենիքում , դա արդեն իսկ փաստում է , որ սփյուռքի ներգրավածությունը պարտադիր և կարևոր է մեր հայրենիքում տեղի ունեցող գործողություններին մասնակցելու առումով չափազանց կարևոր է: Սակայն այսօր մեր գործող իշխանություններն կարծեք թե խանգարում են ինքներս մեզ օգնելու հարցում:
Վերջում եզրափակեց իր խոսքը պարոն Բոստանջյանը:
Լրատվություն