Մարտի 6-ին Պուտինը Սոչիում կհանդիպի ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 6-ին հանդիպում կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Նախագահը կընդունի Սոչիում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Գրոսին եւ նրա գործընկերը ռուսական կողմից՝ «Ռոսատոմի» ղեկավար [Ալեքսեյ] Լիխաչովը պետության ղեկավարին կտեղեկացնեն իրենց շփումների մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Spread the love