ՌԴ-ն կկիրառի միջուկային զենք միայն այն դեպքում, եթե ինչ-որ բան սպառնա նրա գոյությանը. Պեսկով

Ռուսաստանը կողմ է միջուկային զենքի վերաբերյալ իր դոկտրինին, որտեղ այն ներկայացվում է որպես «հրաժեշտի զենք»։ Այն կկիրառվի միայն այն դեպքում, եթե ինչ-որ բան սպառնա երկրի գոյությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է մեզ, ապա այն ամենը, ինչ վերաբերում է միջուկային զենքին, շարադրված է համապատասխան դոկտրինում։ Եվ կրկին նշեմ, որ եթե հեռանանք իրավաբանական լեզվից, այնտեղ հենց այդպես էլ ներկայացվում է՝ որպես «հրաժեշտի զենք»։ Եթե ինչ-որ բան սպառնա մեր երկրի գոյությանը, ահա այդ ժամանակ կկիրառվի միջուկային զենք։ Բացի այդ, ոչ մի կերպ հնարավոր չէ խոսել այդ մասին անպատասխանատու ձեւով։ Եվ ահա սրանում ես համոզված եմ»,- ասել է նա։

Spread the love