Պուտինը 10 անգամ փորձել է սպանել ինձ. Զելենսկի

Լայնածավալ ներխուժման ընթացքում առնվազն 10 մահափորձ է կատարվել իմ դեմ։ Այս մասին իտալական Rai հեռուստաալիքի Cinque minuti ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «քանի անգամ է Պուտինը փորձել սպանել նրան»։

«Ասում են՝ 10 անգամ։ Սա հետախուզության և հատուկ ծառայությունների տվյալն է։ Ուկրաինայում բոլոր մարդիկ զինվորականներ են, որոնք ամեն օր իրենց կյանքը վտանգում են ռազմաճակատում։ Ուկրաինացի զինվորներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը, Օդեսայում խաղաղ բնակիչները նույնպես ամեն օր ռիսկի են դիմում»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը նույն պայմաններում է ապրում, ինչ յուրաքանչյուր ուկրաինացի։

Spread the love