Հնդկաստանի վարչապետը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ խոստացել է ընդլայնել նրանց իրավունքները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է հզորացնել հնդիկ կանանց՝ կրթության, ձեռներեցության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով: Այս մասին նա գրել է Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

«Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մենք ողջունում ենք կանանց ուժը, քաջությունն ու տոկունությունը և բարձր ենք գնահատում նրանց ձեռքբերումները տարբեր ոլորտներում»,- իր X էջում նշել է նա։

«Մեր կառավարությունը հանձնառու է կանանց հզորացնել կրթության, ձեռներեցության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով», – շեշտել է նա: Մոդին նշել է վերջին տասնամյակի ընթացքում այս ոլորտներում ձեռքբերումները:

Հնդկաստանում Կանանց միջազգային օրը նշվում է, սակայն այն պաշտոնական տոն չէ։

 

Spread the love