Եթե այս սենյակում որևէ մեկը կարծում է, որ Պուտինը կանգ է առնելու Ուկրաինայի վրա, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ նա դա չի անի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում իր «Երկրի վիճակի մասին» ելույթի ժամանակ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Սակայն Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք աջակցենք Ուկրաինային և նրան տանք այն զենքը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար:Ուկրաինային օգնությունն արգելափակված է նրանց կողմից, ովքեր ցանկանում են հեռանալ համաշխարհային առաջնորդության մեր դերից: Իմ ուղերձը նախագահ Պուտինին, ում ես վաղուց ճանաչում եմ, պարզ է՝ մենք չենք հեռանա։ Մենք գլուխ չենք խոնարհի։ Ես գլուխս չեմ խոնարհի»,- ասաց նա։